ԻՐԱՔՈՒՄ ԶՈՀՎԵԼ ԵՆ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ԵՎ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ<br />


ԻՐԱՔՈՒՄ ԶՈՀՎԵԼ ԵՆ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ԵՎ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ

  • 13-08-2007 18:00:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 11-ին ճամփեզրին տեղադրված ռումբի պայթյունի հետեւանքով զոհվել են Իրաքի Քադիսիյե նահանգի նահանգապետն ու ոստիկանապետը: Ըստ տեղեկությունների, պայթյունի հետեւանքով զոհվել են նաեւ նահանգապետին եւ ոստիկանապետին ուղեցող թիկանզորի անդամները: Նշվում է, որ Ջելիլ Համզան երկրում գործող ամենամեծ շիա մահմեդականների կուսակցության` Իրաքի Իսլամական բարձրագույն խորհրդի անդամ էր: Դեպքի կապակցությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play