ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՄՏՑՎԻ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է<br /> ԵՐԿՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ<br />


ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՄՏՑՎԻ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
ԵՐԿՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

  • 09-08-2007 19:55:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանում արտակարգ դրություն չի մտցվի: Այս մասին օգոստոսի 9-ին հայտարարել է Պակիստանի տեղեկատվության նախարար Մոհամմադ Ալի Դուրանին: «Նախագահի վրա ճնշում էր գործադրվել երկրում առկա իրավիճակի պատճառով արտակարգ դրություն հայտարարելու նպատակով: Սակայն ժողովրդավարական արժեքներին նվիրվածության պատճառով նախագահը չի պատրաստվում դիմել այդ քայլին»,- հայտարարել է Ալի Դուրանին: Հիշեցնենք, որ այսօր, ըստ որոշ լրատվամիջոցների, Պակիստանի կառավարությունը քննարկել է երկրում արտակարգ դրություն հայտարարելու հարցը: Պակիստանում առկա պայթյունավտանգ իրավիճակի պատճառներից մեկը Աֆղանստանի սահմանին «Ալ Ղաիդա»-ի գրոհայինների հետ բախումներն են: Իսլամաբադի համար սպառնալիք է ներկայացնում նաեւ ԱՄՆ-ի հնարավոր միջամտությունը: Ամերիկյան քաղաքական գործիչները բազմիցս հայտարարել են Պակիստանում ինչպես «Ալ Ղաիդա»-ի, այնպես էլ թալիբների դիրքերին հարվածներ հասցնելու մտադրության մասին: Նվում է, որ Պակիստանում արտակարգ դրության հայտարարումը նախագահ Փերվեզ Մուշարաֆին կընձեռեր հնարավորություն հետաձգելու այս տարի նախատեսվող խորհրդարանական ընտրությունները:
Նոյյան տապան  -   Միջազգային