ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է` ՀԱՅՏԱՐԱՐՎԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ<br />


ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է` ՀԱՅՏԱՐԱՐՎԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ

  • 09-08-2007 17:20:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի կառավարությունը քննարկում է երկրում արտակարգ դրություն մտցնելու հարցը, որի մասին որոշումը կկայացվի մոտակա ժամերի ընթացքում: Այս մասին հաղորդում է «BBC»-ն: Երկրում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի պատճառներից մեկը Աֆղանստանի սահմանին «Ալ Ղաիդա»-ի գրոհայինների հետ բախումներն են: Վերջին օրերի ընթացքում զոհվել է 12 եւ վիրավորվել 10 գրոհային: Ըստ պաշտոնական տվյալների, պակիստանցի զինծառայողների կողմից զոհեր չեն գրանցվել: Նշվում է, որ Իսլամաբադի համար սպառնալիք է հանդիսանում նաեւ ԱՄՆ-ի` ստեղծված իրավիճակին հնարավոր միջամտությունը: Ամերիկյան քաղաքական գործիչները բազմիցս հայտարարել են Պակիստանում ինչպես «Ալ Ղաիդա»-ի, այնպես էլ թալիբների դիրքերին հարված հասցնելու մասին: Նշվում է նաեւ, որ Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարաֆը վերջին րոպեին հրաժարվել է մեկնել Քաբուլ, որտեղ օգոստոսի 9-ին մեկնարկում է պակիստանա-աֆղանական ավագանու ժողովը, որի ընթացքում քննարկվելու է ահաբեկչության թեման: Պակիստանի ներքաղաքական իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ Իսլամաբադում կառավարական զորքերը գրոհով վերցրել էին Կարմիր մզկիթը: Հիշեցնենք, որ Կարմիր մզկիթը Պակիստանի ոստիկանության եւ զորքերի կողմից հուլիսի 3-ին շրջափակվել էր իսլամիստ ուսանողների եւ ներքին զորքերի ստորաբաժանման միջեւ տեղի ունեցած բախումից հետո, ինչի հետեւանքով զոհվել էր 12 եւ վիրավորվել մոտ 150 մարդ: Հուլիսի 11-ին Պակիստանի կառավարական զորքերը գրոհայիններից ամբողջությամբ ազատագրել էին մզկիթը: Գրոհի ժամանակ մեծ կորուստներ էր գրանցվել ինչպես իսլամիստ գրոհայինների, այնպես էլ զինվորականների կողմից: Սպանվել էր նաեւ իսլամիստների առաջնորդ Աբդուլ Ռաշիդ Գազին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play