ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՆԵՐԿԱ ԿԼԻՆԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 4-ՐԴ<br /> ԽԱՂԵՐԻՆ<br />


ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՆԵՐԿԱ ԿԼԻՆԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 4-ՐԴ
ԽԱՂԵՐԻՆ

  • 03-08-2007 16:06:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 3-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետության դեսպանի տեղակալ Ալի Աքբար Ջոքարին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ մարզական կապերի զարգացման հեռանկարները: Իրանի փոխդեսպանը հույս է հայտնել, որ այդ կապերը ավելի կխորանան: Նա նաեւ տեղեկացրել է, որ համահայկական 4-րդ խաղերին ներկա կլինի Իրանի նախագահի տեղակալ, սպորտի հարցերը համակարգող Ալի Աբադին: Իր հերթին Ա.Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի համար դժվար տարիներին` ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, հայկական սպորտի զարգացման ռիթմը չխախտվեց Իրանի հետ մարզական կապերի հաստատման շնորհիվ: Նախարարը ընդգծել է նաեւ, որ Հայաստանի առանձին մարզաձեւերի հավաքականները ամեն տարի մասնակցում են Իրանում անցկացվող «Արեւածագի 10 օր» անվանումը կրող միջազգային մրցումներին: Զրուցակիցները պայամանավորվել են համատեղ մշակել սպորտի բնագավառում երկկողմ համագործակցության ծրագիր:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play