ՄԱԿ-Ի ԱԽ-Ն ՎՃՌԵԼ Է ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼ ԴԱՐՖՈՒՐ<br />


ՄԱԿ-Ի ԱԽ-Ն ՎՃՌԵԼ Է ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼ ԴԱՐՖՈՒՐ

  • 01-08-2007 19:00:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել Սուդանի արեւմուտքում գտնվող` արյունահեղ հակամարտությունից բզկտվող Դարֆուրի նահանգ խաղաղարարական ուժեր ուղարկելու մասին բանաձեւին: Դա կլինի աշխարհի ամենախոշոր խաղաղարարական զորակազմը, ուր ներգրավված կլինեն 26 հազար զինվորականներ եւ քաղաքացիական անձինք: Անվտանգության խորհրդի անդամները միաձայն կողմ են քվեարկել բանաձեւին, մինչ այդ ստանալով Չինաստանի աջակցությունը, որ արտակարգ կարեւոր նշանակություն ուներ փաստաթղթի ճակատագրի համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը «պատմական եւ աննախադեպ» է համարել խաղաղարարական առաքելությունն այս տարածաշրջանում: Դարֆուրում հակամարտության հետեւանքով, որ սկսվել է 2003 թվականին, զոհվել են, ըստ առկա տեղեկությունների, առնվազն 200 հազար մարդ: Եվս մոտ 2 միլիոն մարդ մնացել է անօթեւան:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play