ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ<br />


ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

  • 30-07-2007 17:05:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԱՐՄԱՎԻՐ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հուլիսի 28-ին աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ: Էջմիածին քաղաքում վարչապետը ծանոթացել է ճանապարհաշինության աշխատանքների ընթացքին, այնուհետեւ ուղեւորվել է մարզի Գայ գյուղ, այցելել գյուղի դպրոց, մշակույթի տուն, տեղի Սուրբ Նշան եկեղեցի: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ս.Սարգսյանը ծանոթացել է նաեւ Արմավիր քաղաքի ճանապարհաշինությանը, Արտամետ համայնքում Հուշակերտ գյուղի հատվածում դիտել նորատունկ այգիները, ապա այցելել Արտամետի նոր կառուցվող դպրոց, մասնակցել դպրոցի հիմնարկեքին: Արաքս գետի ափապաշտպան շերտի վրա կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով, վարչապետը եղել է նաեւ Երվանդաշատ համայնքում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն