ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ Է «ԷՏԱ» ԽՄԲԱՎՈՐՄԱՆ<br /> ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ<br />


ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ Է «ԷՏԱ» ԽՄԲԱՎՈՐՄԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ

  • 27-07-2007 18:00:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 26-ին Ֆրանսիայի իրավապահ մարմինները երկրի հարավ-արեւմուտքում ձերբակալել են բասկերի «ԷՏԱ» խմբավորման առաջնորդներից 57-ամյա Խուան Կրուս Մաիսա Արտոլային: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Իսպանիայի ՆԳ նախարար Ալֆրեդո Պերես Ռուբալկաբան հայտարարել է, թե Արտոլայի ձերբակալությունը մեծ հարված կհասցնի «ԷՏԱ» խմբավորման հետագա գործունեությանը, քանի որ վերջինս մեծ ազդեցություն է ունեցել խմբավորման կազմում` ղեկավարելով դրա թիկունքային ծառայությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play