ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ՄԱՐԶԱՁԵՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԲԱՔՎԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ<br /> ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ՄԱՐԶԱՁԵՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԲԱՔՎԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ

  • 26-07-2007 19:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 24-ին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան պաշտոնական գրություն է ուղարկել ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Մարտինետիին: Հայաստանի ֆեդերացիան ներկայացրել է սեպտեմբերի 17-23-ին Բաքվում անցկացվելիք ըմբշամարտի աշխարհի վարկանիշային առաջնություն մեկնող Հայաստանի պատվիրակության կազմը (49 մարդ): Պատվիրակության ղեկավարն է ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը: Հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականներում հայտավորված են 8-ական մարզիկներ: Նշված են նաեւ պահեստայինների անունները:
Նոյյան տապան  -   Սպորտ