ԵՐԵՎԱՆԻ «ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱՂԹԱՀԱՐԵՑ ՈՒԵՖԱ-Ի ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ<br /> ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԳԵԼՔԸ<br />


ԵՐԵՎԱՆԻ «ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱՂԹԱՀԱՐԵՑ ՈՒԵՖԱ-Ի ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ
ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԳԵԼՔԸ

  • 26-07-2007 18:55:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 25-ին Երեւանում ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» 2:0 հաշվով հաղթեց իռլանդական «Դերի Սիթիին»: Գոլերի հեղինակ դարձան Արսեն Ավետիսյանը եւ Գեւորգ Ղազարյանը: Իռլանդիայում առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքիով` 0-0: Երկու հանդիպումների արդյունքով «Փյունիկը» մտավ 2-րդ փուլ, ուր նրա մրցակիցն է Դոնեցկի «Շախտյորը» (Ուկրաինա): Հանդիպումները նշանակված են հուլիսի 31-ին (Երեւանում) եւ օգոստոսի 7-ին (Դոնեցկում):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play