ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է<br /> ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՀԵՏ»<br />


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է
ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՀԵՏ»

  • 24-07-2007 17:45:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովի հետ հուլիսի 24-ի հանդիպմանը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստանում փոխշահավետ եւ հեռանկարային ծրագրեր իրագործելու բանկի ցանկությունը: Նա նշել է, որ Հայաստանը խոշոր բանկերի հետ համագործակցության որոշակի փորձ ունի, եւ ՀՀ կառավարությունում պատրաստակամ են Եվրասիական զարգացման բանկի հետ եւս զարգացնելու փոխգործակցություն: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ի.Ֆինոգենովը վարչապետին ներկայացրել է արդեն կայացած եւ ԱՊՀ անդամ մի շարք երկրներում ներդրումային ծրագրեր իրականացնող Եվրասիական զարգացման բանկի նպատակը եւ շուրջ մեկամյա գործունեության արդյունքները: Ընդգծելով, որ բանկը նպատակ ունի նպաստել Համագործակցության անդամ պետությունների տնտեսական զարգացմանն ու դրա արդյունքում նաեւ սոցիալական խնդիրների լուծմանը, ազգային բանկային համակարգի ամրապնդմանը եւ ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծմանը` տրանսպորտի, էներգետիկայի ու մի շարք այլ ոլորտներում, բանկի վարչության նախագահը ՀՀ վարչապետից հետաքրքրվել է Հայաստանի տնտեսության առաջնահերթությունների եւ հեռնկարային ոլորտների մասին, որը կարող է համագործակցության հիմք դառնալ: Ս.Սարգսյանը, բացի տրանսպորտի, էներգետիկայի ոլորտներից, նշել է նաեւ լեռնարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, աջակցությունը պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացմանը: Նա համաձայնել է շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների ու բանկի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային համատեղ խումբ ձեւավորելու առաջարկին, որը համագործակցության այս եւ այլ հնարավորությունները ավելի հանգամանորեն կքննարկի ու գործնական առաջարկություններ կներկայացնի:
Նոյյան տապան  -   Տնտեսություն