ԼՈՒՎՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ 200-ԻՑ ԱՎԵԼԻ ԵԶԱԿԻ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԻ<br /> ՑՈՒՑԱԴՐԱՆՔԸ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ՆԱԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ<br />


ԼՈՒՎՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ 200-ԻՑ ԱՎԵԼԻ ԵԶԱԿԻ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԻ
ՑՈՒՑԱԴՐԱՆՔԸ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ՆԱԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

  • 19-07-2007 19:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայր Աթոռ Սբ.Էջմիածնի գանձարանի, Հայաստանի պատմության թանգարանի եւ Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի տրամադրած 200-ից ավելի եզակի ցուցանմուշները, ինչպես նաեւ երկու տասնյակից ավելի խաչքարերը Լուվրի թանգարանում «Սուրբ Հայաստան» խորագիրը կրող ցուցահանդեսից հետո օգոստոսի 25-ից հոկտեմբերի 25-ը կներկայացվեն նաեւ Հայաստանում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը, երեւանյան ցուցահանդեսը ցուցադրանքային նույն թեմատիկ բաժիններով կազմակերպելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լուվրի թանգարանի տնօրինության հետ: Ըստ փոխնախարարի, աշխատանքներ են տարվում, որպեսզի Լուվրում ցուցադրված Սուրբ Ղազար կղզում պահվող երկու ավետարանները նույնպես բերվեն Հայաստան եւ ներկայացվեն հայ հասարակությանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play