ԼՈՒՎՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒԱԾ 200-ԻՑ ԱՒԵԼԻ ԵԶԱԿԻ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԻ<br /> ՑՈՒՑԱԴՐԱՆՔԸ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԻ ՆԱԵՒ ԵՐԵՒԱՆՈՒՄ<br />


ԼՈՒՎՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒԱԾ 200-ԻՑ ԱՒԵԼԻ ԵԶԱԿԻ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԻ
ՑՈՒՑԱԴՐԱՆՔԸ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԻ ՆԱԵՒ ԵՐԵՒԱՆՈՒՄ

  • 19-07-2007 19:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 19 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայր Աթոռ Սբ.Էջմիածնի գանձարանի, Հայաստանի պատմութեան թանգարանի եւ Մ.Մաշտոցի անուան Մատենադարանի տրամադրած 200-ից աւելի եզակի ցուցանմուշները, ինչպէս նաեւ երկու տասնեակից աւելի խաչքարերը Լուվրի թանգարանում «Սուրբ Հայաստան» խորագիրը կրող ցուցահանդեսից յետոյ օգոստոսի 25-ից հոկտեմբերի 25-ը կներկայացուեն նաեւ Հայաստանում: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ մշակոյթի փոխնախարար Գագիկ Գիւրջեանը, երեւանեան ցուցահանդէսը ցուցադրանքային նոյն թեմատիկ բաժիններով կազմակերպելու վերաբերեալ պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել Լուվրի թանգարանի տնօրինության հետ: Ըստ փոխնախարարի, աշխատանքներ են տարւում, որպէսզի Լուվրում ցուցադրուած Սուրբ Ղազար կղզում պահւող երկու ավետարանները նույնպես բերուեն Հայաստան եւ ներկայացուեն հայ հասարակութեանը:
  -   Մշակոյթ