ՀՆԴԻԿ ՌԵԺԻՍՈՐ ՌԱՄՉԱՆԴՐԱ ՓԻ ԷՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ՀԱՅԵՐՆ ՈՒ<br /> ՀՆԴԻԿՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԱՎ ԿԻՆՈ ՆԿԱՐԵԼ<br />


ՀՆԴԻԿ ՌԵԺԻՍՈՐ ՌԱՄՉԱՆԴՐԱ ՓԻ ԷՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ՀԱՅԵՐՆ ՈՒ
ՀՆԴԻԿՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԱՎ ԿԻՆՈ ՆԿԱՐԵԼ

  • 12-07-2007 19:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ոսկե ծիրան» միջազգային 4-րդ կինոփառատոնի մասնակից հնդիկ ռեժիսոր Ռամչանդրա Փի Էնը առաջին անգամ է այցելում Հայաստան: Հայերը, նրա բնորոշմամբ, հիանալի ու ժպտերես, հյուրասեր ու ընկերասեր մարդիկ են: «Այս երկիրը հիանալի տարածք ունի: Իսկ երբ օդանավից դուրս եկա, ինձ հմայեց բացված հիասքանչ տեսարանը` Բիբլիական Արարատ լեռը»,- իր այս տպավորություններով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ կիսեց հնդիկ ռեժիսորը: Հայկական մշակույթին Ռամչանդրա Փի Էնը նոր է ծանոթանում, սակայն գիտի, որ հայերն ունեն Փարաջանով, ով կինոաշխարհում հայտնի է իր անկրկնելի փիլիսոփայական ֆիլմերով. «Ես արդեն ձեռք եմ բերել նրա ֆիլմերից»: Հնդիկ ռեժիսորի համոզմամբ, հայերն ու հնդիկները ամենահին մշակույթ ունեցող երկրներից են, եւ լավ կլինի, եթե «մենք միավորվենք ու միասին ֆիլմեր նկարենք, քանի որ երկու կողմերի ռեժիսորներն էլ ունեն այդ ներուժը»: «Ջնջվող ծեսեր» կինոնկարը ռեժիսորի առաջին գեղարվեստական աշխատանքն է: Այն ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում: Ռեժիսորի խոսքերով, «Ջնջվող ծեսեր» կինոնկարում ինքը անդրադարձել է Հնդկաստանում ապրող բոլոր կրոնական համայնքների ընտանեկան ծեսերին ու սովորույթներին, որոնք աստիճանաբար ջնջվում ու մոռացվում են: Եվ այդ մոռացումի ճանապարհը, ըստ ռեժիսորի, լի է բախումներով ու խնդիրներով:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play