ՀԱՅԱՍՏԱՆԻ 6 ԸՄԲԻՇՆԵՐ ԴԱՐՁԱՆ ՄԱՐԻՈՒՊՈԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ<br /> ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 6 ԸՄԲԻՇՆԵՐ ԴԱՐՁԱՆ ՄԱՐԻՈՒՊՈԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ
ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

  • 12-07-2007 14:30:00   | Ուկրաինա  |  Սպորտ
ՄԱՐԻՈՒՊՈԼ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 7-9-ին Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում անցկացվեց հունահռոմեական ըմբշամարտի միջազգային խոշոր մրցաշար, որին մասնակցեցին 19 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանից մրցագորգ ելան 12 մարզիկներ, որոնցիտց հաղթող ճանաչվեցին Արման Ադիկյանը (66 կգ, Էջմիածին), եւ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ, Երեւան): 2-րդ տեղը գրավեց Դենիս Ֆորովը (84 կգ, Երեւան), իսկ պատվանդանի 3-րդ աստիճանին կանգնեցին Խոսրով Մելիքյանը (60 կգ), Արման Գեղամյանը (96 կգ, 2-ն էլ Գյումրի) եւ Աշոտ Խաչատրյանը (55 կգ, Երեւան): Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի 10 անդամներ կմասնակցեն օլիմպիական չեմպիոն Գիվի Կարտոզիայի Թբիլիսիում հուլիսի 13-15-ին անցկացվելիք միջազգային ավանդական հուշամրցաշարին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play