«ԱԼ ՂԱԻԴԱ»-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՈՏՔԻ ԵԼՆԵԼ ՊԱԿԻՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ<br />


«ԱԼ ՂԱԻԴԱ»-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՈՏՔԻ ԵԼՆԵԼ ՊԱԿԻՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ

  • 12-07-2007 14:08:00   | Թուրքիա  |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ալ Ղաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպությունը կոչ է անում հեղափոխություն սկսել Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարաֆի վարչակարգի դեմ: Այս մասին հայտարարել է ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից Այման Զավահիրին: Ինտերնետային կայքեջերից մեկում տեղ գտած աուդիոուղերձով ահաբեկիչը կոչ է անում վրեժխնդիր լինել Մուշարաֆից` Իսլամաբադի Կարմիր մզկիթում կազմակերպված ավերածությունների համար: Նշվում է նաեւ, որ Կարաչիում Փերվեզ Մուշարաֆի դեմ բողոքի ակցիա են կազմակերպել Պակիստանի արմատական քաղաքական ուժերը: Նրանք նույնպես դժգոհություն են հայտնել Կարմիր մզկիթի գրոհի դեմ` անվանելով այն իսկական ահաբեկություն: Հիշեցնենք, որ Կարմիր մզկիթի գրոհը սկսվել էր հուլիսի 10-ին, որի ժամանակ մեծ կորուստներ էր գրանցվել ինչպես գրոհայինների, այնպես էլ զինվորականների կողմից: Սպանվել էր նաեւ իսլամիստների առաջնորդ Աբդուլ Ռաշիդ Գազին: Մզկիթի գրոհը ավարտվել էր հուլիսի 11-ին: Պաշտոնական տվյալների համաձայն, զոհվել է մոտ 90 մարդ: Սակայն անանուն աղբյուրները խոսում են հարյուրավոր սպանվածների մասին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play