ԻՐԱՔՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՍԱՄԱՐՐԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ<br />


ԻՐԱՔՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՍԱՄԱՐՐԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

  • 11-07-2007 21:05:00   | Իրաք  |  Միջազգային
ՍԱՄԱՐՐԱ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքում սպանվել է Սամարրայի քաղաքապետը: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Տեղեկությունների համաձայն, Սամարրայի քաղաքապետին` Աբբուդ Համիդ Սալիհին, սպանել են իր տան մեջ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Սամարրա քաղաքը գտնվում է Իրաքի հյուսիսում` Բաղդադից 100 կմ հեռավորության վրա: Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ պայթեցվել էր քաղաքի շիա մահմեդականների սրբավայրը` Ալ Ասքարիյե մզկիթը: Պայթյունի հետեւանքով ավերվել էին մզկիթի երկու մինարեթները: Նշենք, որ Ալ Ասքարիեն հարձակման էր ենթարկվել նաեւ 2006թ. փետրվարին, ինչը դարձել էր միջկրոնական արյունալի բախումների պատճառ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play