Մահացել է հայտնի աբստրակցիոնիստ Սայ Տվոմբլին


Մահացել է հայտնի աբստրակցիոնիստ Սայ Տվոմբլին

  • 06-07-2011 01:56:56   | ԱՄՆ  |  Մշակույթ
83 տարեկան հասակում մահացել է հայտնի նկարիչ-աբստրակցիոնիստ Սայ Տվոմբլին (իրական անունը` Էդվին Պարկեր Տվոմբլի կրտսեր): Սայ Տվոմբլին ստեղծագործական կարյերան սկսել է ԱՄՆ-ում: Նա Ռոբերտ Ռաուշենբերգի եւ Ջասպեր Ջոնսի հետ մեկտեղ միացել էր աբստրակցիոնիստների շարժմանը: Տվոմբլիի կտավները աբստրակտ էքսպրեսիոնիզմի ազատ ոճին էին դասվում, եւ հաճախ իր կտավներում կարելի էր հանդիպել կլասիկ եւ միֆոլոգիական տարրեր: 1957 թվականից Տվոմբլին բնակվում էր Հռոմում: Կյանքի վերջին տարիներին նա տառապում էր քաղցկեղից:
Նոյյան տապան  -   Մշակույթ