83 տարեկան հասակում մահացել է յայտնի նկարիչ-աբստրակցիոնիստ Սայ Տուոմբլին (իրական անունը` Էդուին Պարկեր Տուոմբլի կրտսեր):
Սայ Տուոմբլին ստեղծագործական կ'արյերան սկսել է Ամն-ում: Նա Ռոբերտ Ռաուշենբերգի եւ Ջասպեր Ջոնսի հետ մէկտեղ միացել էր աբստրակցիոնիստների շարժմանը:
Տուոմբլիի կտաւները աբստրակտ էքսպրեսիոնիզմի ազատ ոճին էին դասւում, եւ յաճախ իր կտաւներում կարելի էր հանդիպել կլասիկ եւ միֆոլոգիական տարրեր:
1957 թուականից Տուոմբլին բնակւում էր Հռոմում: Կեանքի վերջին տարիներին նա տառապում էր քաղցկեղից: