ՀԱՄԼԵՏ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ 4-ՐԴՆ Է ԱՊՀ ՏԱՐԱԾՔԻ ՀՈՒՆԻՍ ԱՄՍՎԱ<br /> ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ<br />


ՀԱՄԼԵՏ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ 4-ՐԴՆ Է ԱՊՀ ՏԱՐԱԾՔԻ ՀՈՒՆԻՍ ԱՄՍՎԱ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ

  • 11-07-2007 18:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Սպորտ-էքսպրես» ռուսական մարզական թերթի հարցման արդյունքներով հունիս ամսվա ԱՊՀ եւ Բալթյան երկրների լավագույն 5 ֆուտբոլիստների ցանկում 4-րդ տեղն է զբաղեցրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Համլետ Մխիթարյանը (30 միավոր): Նրա թիմակից, դարպասապահ Գեւորգ Կասպարովը 7-րդն է (11 միավոր): Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Անատոլի Տիմոշչուկը (57 միավոր):
Նոյյան տապան  -   Սպորտ