«ԱԼ ՂԱԻԴԱ»-Ն ԴԱՐՁՅԱԼ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԲՐԻՏԱՆԻԱՅԻՆ<br />


«ԱԼ ՂԱԻԴԱ»-Ն ԴԱՐՁՅԱԼ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԲՐԻՏԱՆԻԱՅԻՆ

  • 11-07-2007 12:55:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպությունը սպառնում է Մեծ Բրիտանիայում իրականացնել նոր ահաբեկչական գործողություններ` Եղիսաբեթ II թագուհու կողմից հնդիկ գրող Սալման Ռուշդիին ասպետի տիտղոս շնորհելու պատճառով: Իսլամիստական կայքէջերից մեկում տեղադրված աուդիոուղերձով բրիտանական իշխանություններին է դիմել «Ալ Ղաիդա» կազմակերպության առաջնորդներից Այման Զավահիրին: Իր ուղերձում ահաբեկիչը նոր վարչապետ Գորդոն Բրաունից պահանջել է փոխել պետության այն քաղաքականությունը, որը դարձավ «Լոնդոնի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքերի պատճառ». «Եթե դուք չեք հասկացել, ապա մենք պատրաստ ենք այն կրկնել»,- հայտարարել է ահաբեկիչը: Նշենք, որ բրիտանական հպատակություն ունեցող Սալման Ռուշդին իր «Սատանայական ստեղծագործություններ» վեպի պատճառով 1989թ. Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Այաթոլլա Հոմեյնիի կողմից դատապարտվել էր մահապատժի: Վերջերս իրանական իշխանությունները հայտարարել էին, թե այդ որոշումը մնում է անփոփոխ: Իսկ 2007թ. հունիսի 16-ին Բրիտանիայի կողմից գրողին ասպետի տիտղոս շնորհելը առաջ բերեց մուսուլմանական աշխարհի բուռն հակազդեցությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play