ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏՅԱՆ. «ԴԺՎԱՐ Է ԳՈՒՇԱԿԵԼ, ԹԵ ՈՎ ԿԴԱՌՆԱ «ՍԵՎԱՆԱ<br /> ԼԻՃ» ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ»<br />


ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏՅԱՆ. «ԴԺՎԱՐ Է ԳՈՒՇԱԿԵԼ, ԹԵ ՈՎ ԿԴԱՌՆԱ «ՍԵՎԱՆԱ
ԼԻՃ» ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ»

  • 10-07-2007 17:29:00   | Հայաստան  |  Սպորտ
ՄԱՐՏՈՒՆԻ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտունիում անցկացվող «Սեւանա լիճ» միջազգային շախմատային մրցաշարում 4 փուլից հետո 2,5-ական միավոր են վաստակել Ջի Էն Գոպալը (Հնդկաստան), Յուրի Վովկը (Ուկրաինա), Դավիթ Հարությունյանը (Վրաստան): 2-ական միավոր ունեն Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը (Հայաստան) եւ Բարթոլոմեյ Մաչեյան (Լեհաստան): Մրցաշարի հիմնադիր-կազմակերպիչ, շախմատի հանրապետական ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց, որ մրցաշարն անցնում է համառ պայքարում. մասնակիցների հնարավորությունները գրեթե հավասարազոր են, ուստի դժվար է գուշակել, թե ով կարժանանա հաղթողի կոչմանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play