ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ<br /> ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԽԱՂԱՂ ԵԼՔՈՎ<br />


ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԽԱՂԱՂ ԵԼՔՈՎ

  • 06-07-2007 19:05:00   | Թուրքիա  |  Սպորտ
ՏՐԱՊԻԶՈՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի Տրապիզոն քաղաքում անցկացվող Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների 1-ին մարզական խաղերի ֆուտբոլի մրցաշարում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի (0:0) խաղաց Ադրբեջանի թիմի հետ: Նրանք դուրս մնացին հետագա պայքարից, իսկ ենթախմբից հաջորդ փուլ են անցել Մոլդովայի եւ Ռուսաստանի հավաքականները: Հունահռոմեական ոճի ըմբշմամարտի մրցումներում Գեւորգ Գեւորգյանը (54 կգ, Գյումրի) նվաճեց արծաթե մեդալ, իսկ Ժոզեֆ Բաբայանը (42 կգ, Երեւան) եւ Արթուր Ալեքսանյանը (63 կգ, Գյումրի) գրավեցին 3-րդ տեղը: Բրոնզե մեդալի արժանացավ նաեւ թհեքվոնդոյի մրցումներում հանդես եկած Հայկազ Սամվելյանը (55 կգ, Երեւան):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play