ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՒԱՐՏՈՒԵՑ ԽԱՂԱՂ ԵԼՔՈՎ
06-07-2007 19:05:00 | | Սպորտ
ՏՐԱՊԻԶՈՆ, 6 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի Տրապիզոն
քաղաքում անցկացուող Սեւծովեան տնտեսական համագործակցութեան
կազմակերպութեան անդամ երկրների 1-ին մարզական խաղերի ֆուտբոլի
մրցաշարում Հայաստանի հաւաքականը ոչ-ոքի (0:0) խաղաց Ադրբեջանի
թիմի հետ: Նրանք դուրս մնացին յետագայ պայքարից, իսկ ենթախմբից
յաջորդ փուլ են անցել Մոլդովայի եւ Ռուսաստանի հաւաքականները:
Հունահռոմեական ոճի ըմբշմամարտի մրցումներում Գեւորգ
Գեւորգեանը (54 կգ, Գիւմրի) նուաճեց արծաթէ մեդալ, իսկ Ժոզեֆ
Բաբայեանը (42 կգ, Երեւան) եւ Արթուր Ալեքսանեանը (63 կգ, Գիւմրի)
գրաւեցին 3-րդ տեղը: Բրոնզէ մեդալի արժանացավ նաեւ թհեքվոնդոյի
մրցումներում հանդէս եկած Հայկազ Սամուէլեանը (55 կգ, Երեւան):