ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԽԱՂԱՂ ԵԼՔՈՎ
06-07-2007 19:05:00 | Թուրքիա | Սպորտ
ՏՐԱՊԻԶՈՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի Տրապիզոն
քաղաքում անցկացվող Սեւծովյան տնտեսական համագործակցության
կազմակերպության անդամ երկրների 1-ին մարզական խաղերի ֆուտբոլի
մրցաշարում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի (0:0) խաղաց Ադրբեջանի
թիմի հետ: Նրանք դուրս մնացին հետագա պայքարից, իսկ ենթախմբից
հաջորդ փուլ են անցել Մոլդովայի եւ Ռուսաստանի հավաքականները:
Հունահռոմեական ոճի ըմբշմամարտի մրցումներում Գեւորգ
Գեւորգյանը (54 կգ, Գյումրի) նվաճեց արծաթե մեդալ, իսկ Ժոզեֆ
Բաբայանը (42 կգ, Երեւան) եւ Արթուր Ալեքսանյանը (63 կգ, Գյումրի)
գրավեցին 3-րդ տեղը: Բրոնզե մեդալի արժանացավ նաեւ թհեքվոնդոյի
մրցումներում հանդես եկած Հայկազ Սամվելյանը (55 կգ, Երեւան):