«AMNESTY INTERNATIONAL»-Ը ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ<br /> ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԺԱՆԴԱՐՄԵՐԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ<br />


«AMNESTY INTERNATIONAL»-Ը ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԺԱՆԴԱՐՄԵՐԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  • 05-07-2007 18:21:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հեղինակավոր «Amnesty International» (Միջազգային համաներում) իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է թուրքական ոստիկանության եւ ժանդարմերիայի գործունեությունը: Կազմակերպության զեկույցում նշվում է, որ «թուրքական ոստիկանության եւ ժանդարմերիայի աշխատակիցներն աչքի են ընկնում չափազանց վատ վարքով, իրականացնում են խոշտանգումներ եւ հանցագործություններ: Սակայն նրանք շարունակում են մնալ անպատիժ»: «Amnesty International»-ը քննադատել է նաեւ Թուրքիայի դատա-իրավական համակարգը` պնդելով, թե Թուրքիայում «մարդու իրավունքները ոտնահարելու համար ոստիկանության եւ ժանդարմերիայի աշխատակիցների դեմ սկսված հետաքննություններն ու դատական գործընթացները կրում են ձեւական բնույթ, ինչի արդյունքում դատավորներն ու դատախազները նրանց նկատմամբ շատ կասկածելի որոշումներ են կայացնում»: «Արդարադատությունը այն մարդկանց համար, ում իրավունքները ոտնահարվել են, կամ շատ ուշ է գործում, կամ ընդհանրապես չի էլ գործում»,- նշվում է «Amnesty International»-ի զեկույցում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play