ՄՐՃԱՆԵՏՈՐԴ ՄԵԼԻՆԵ ՉՎՉՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՌԵԿԵՐԴ ՍԱՀՄԱՆԵՑ<br />


ՄՐՃԱՆԵՏՈՐԴ ՄԵԼԻՆԵ ՉՎՉՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՌԵԿԵՐԴ ՍԱՀՄԱՆԵՑ

  • 02-07-2007 15:12:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 1-ին Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի աթլետիկայի մարզադաշտում անցկացվեց սպորտի վաստակավոր վարպետ, Խորհրդային միության բազմակի չեմպիոն եւ ռեկորդակիր, համաշխարհային ունիվերսիադայի չեմպիոն Վարդան Հովսեփյանի ավանդական` թվով 5-րդ, հուշամրցաշարը: Մասնակցեցին Երեւանի եւ Վանաձորի 44 նետորդ աթլետներ (մուրճ, գունդ, սկավառակ, նիզակ): Մրցումներում Հայաստանի նոր ռեկորդ գրանցեց մրճանետորդ Մելինե Չվչյանը (Երեւան), որը ցույց տվեց 46 մ 98 սմ արդյունք: 1960թ.-ին Վարդան Հովսեփյանի սահմանած 18 մ 88 սմ (գունդ) համամիութենական ռեկորդը անհասանելի մնաց Հայաստանի մարզիկների համար:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play