ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ «ՓՅՈՒՆԻԿԻ», «ԲԱՆԱՆՑԻ» ԵՎ «ՄԻԿԱՅԻ» ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ<br />


ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ «ՓՅՈՒՆԻԿԻ», «ԲԱՆԱՆՑԻ» ԵՎ «ՄԻԿԱՅԻ» ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ

  • 29-06-2007 21:04:00   | Շվեյցարիա  |  Սպորտ
ՆԻՈՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 29-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում, տեղի ունեցան 2007-08թթ.-ի մրցաշրջանի Եվրոպայի չեմպիոնների լիգայի եւ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության վիճակահանությունները: Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» չեմպիոնների լիգայի խաղարկության առաջին փուլի առաջին խաղում հուլիսի 17-ին Իռլանդիայում կմրցի «Դերրի սիթի» թիմի հետ: Պատասխան խաղը կկայանա Երեւանում հուլիսի 24-ին: ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում Հայաստանի փոխչեմպիոն եւ գավաթակիր Երեւանի «Բանանցը» հուլիսի 19-ին Շվեյցարիայում կմրցի «Յանգ Բոյզի» հետ: Իսկ Հայաստանի բրոնզե մեդալակիր Երեւանի «Միկան» կհյուրընկալի Հունգարիայի «ՄՏԿ»-ին: Պատասխան հանդիպումները նշանակված են օգոստոսի 2-ին: Եթե «Փյունիկը» հաջողության հասնի, ապա 2-րդ փուլում կմրցի Դոնեցկի «Շախտյորի» հետ: Նշենք նաեւ, որ անցյալ տարի «Յանգ Բոյզին» մրցակիցն էր «Միկան», որ Երեւանում պարտվել էր 1:3, իսկ Շվեյցարիայում` 0:1 հաշվով:
Նոյյան տապան  -   Սպորտ