«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ EXPO 2007» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 50 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ<br />


«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ EXPO 2007» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 50 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • 29-06-2007 19:45:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 29-ին Երեւանի «Մոսկվայի տուն» կենտրոնում բացված «Առողջապահություն եւ դեղագործություն. EXPO 2007» միջազգային մասնագիտացված թվով 6-րդ ցուցահանդեսում ներկայացված են առողջապահության եւ դեղագործության հիմնական ոլորտները: Ցուցահանդեսին, որը կգործի մինչեւ հուլիսի 1-ը, մասնակցում են բժշկական ծառայություններ մատուցող եւ դեղագործական ավելի քան 50 ընկերություններ` Հայաստանից, Ռուսաստանից եւ Բելառուսից: Ինչպես ցուցահանդեսի բացմանը նշեց ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը, դեղագործության եւ բուժծառայությունների մատուցման ոլորտում առաջընթաց է արձանագրվում: Նրա խոսքերով, յուրաքանչյուր մարդու առողջությունը մեծ արժեք է, եւ երկրի տնտեսական զարգացման հիմքը հենց բնակչության առողջությունն է: Այդ իսկ պատճառով, ըստ նրա, առողջապահության բնագավառում առաջին հերթին պետք է ուշադրություն դարձվի բժշկական օգնության եւ ծառայությունների որակի վրա, իսկ ֆինանսական շահերը պետք է երկրորդ պլանում լինեն: Հայաստանի երկրորդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում անցկացվող ցուցահանդեսը կազմակերպել է LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը` ՀՀ Առողջապահության նախարարության աջակցությամբ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play