ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿՅԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋԱՏԱՐԸ<br /> ՀԱՅԱՍՏԱՆՆ Է<br />


ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿՅԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋԱՏԱՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆՆ Է

  • 28-06-2007 18:00:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի ազգաբնակչության ֆոնդը հրապարակել է աշխարհի երկրներում կյանքի տեւողության մասին ամենամյա զեկույցը, հաղորդում է «ԻՆտերֆաքսը»: Զեկույցը ցույց է տալիս, որ ըստ կյանքի տեւողության հետխորհրդային տարածքում առաջատարը Հայաստանն է, որտեղ տղամարդկանց կյանքի տեւողությունը կազմում է համարյա 68 ու կես տարի, իսկ կանանց կյանքի տեւողությունը` ավելի քան 75 տարի: Վրաստանում տղամարդիկ միջինն ապրում են 67 տարի, կանայք` 74-ից փոքր-ինչ ավելի, Իսկ Ադրբեջանը զգալիորեն հետ է մնում իր հարեւաններից: Ուկրաինացիները ապրում են միջինը 60,5 տարի, իսկ ուկրաինուհիները` 72,5 տարի, մեծապես առաջ անցնելով ռուսներից: Ինչ վերաբերում է բելառուսներին, ապա այնտեղ այդ ցուցանիշները կազմում են 63 եւ 74,4 տարի համապատասխանաբար: Ռուսաստանը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ցուցակում զբաղեցնում է վերջին տեղերից մեկը, հետ մնալով անգամ Միջին Ասիայի հանրապետություններից: Կյանքի միջին տեւողությունը Ռուսաստանում կազմում է 58,7 տարի տղամարդկանց համար եւ 71,8 տարի կանանց համար: Ռուսաստանից ավելի վատ ցուցանիշներ ունի միայն Ղազախստանը, որտեղ տղամարդկանց եւ կանանց կյանքի տեւողությունը կազմում է համապատասխանաբար 58,6 եւ 69,7 տարի: Հետխորհրդային տարածքում կյանքի այդքան ցածր միջին տեւողությունը բնութագրական չէ համաշխարհային միտումներին, որոնց համաձայն կյանքի միջին տեւողությունն աճում է: Վերջին 50 տարում այն մեծացել է 15 տարով եւ հասել 64 տարվա տղամարդկանց համար եւ 68-ի` կանանց համար: Սակայն այս ցուցանիշները իրենցից ներկայացնում են «հիվանդանոցային միջին ջերմաստիճանի» նման մի բան, քանի որ կյանքի միջին տեւողությունը ԱՄՆ-ում եւ հյուսիսային Եվրոպայի երկրներում վստահորեն միտում է 80-ի նշագծին եւ նույնիսկ գերազանցում այն, մինչդեռ Աֆրիկայի թույլ զարգացած երկրներում, որտեղ բարձր է ՁԻԱՀ-ից մահացությունը, կյանքի միջին տեւողությունը կազմում է, օրինակ, Զիմբաբվեում կանանց համար 36 տարի է, իսկ Սվազիլենդում` 29 տարի:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play