ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-17-ԻՆ ԿԿԱՅԱՆԱ ՕՏԱՐԱԳԻՐ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ<br /> ՀԱՄԱԺՈՂՈՎԸ<br />


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-17-ԻՆ ԿԿԱՅԱՆԱ ՕՏԱՐԱԳԻՐ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ
ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

  • 27-06-2007 20:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 10-17-ին կկայանա օտարագիր հայ գրողների երկրորդ համաժողովը, որին կմասնակցեն երեք տասնյակից ավելի հայազգի գրողներ ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Լիբանանից, Իրանից եւ Թուրքիայից: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, «Ինքնություն եւ գրականություն» խորագրով համաժողովի առաջին չորս օրերը կանցկացվեն Հայաստանում, որից հետո այն իր աշխատանքը կշարունակի Արցախում: Համաժողովի նախապատրաստության շրջանակներում հայերենով լույս կտեսնի «Օտարագիր հայ գրողներ» անթոլոգիան: Նշվեց, որ մասնակիցների մեծ մասը Հայաստան է ժամանելու առաջին անգամ: Օտարագիր հայ գրողներից բացի համաժողովին կմասնակցեն նաեւ սփյուռքահայ գրողներ Սփյուռքի տարբեր գաղթօջախներից: Լ.Անանյանը հայտնեց նաեւ, որ գրողները հանդիպումներ կունենան ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, Օշականում կմասնակցեն Թարգմանչաց տոնին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play