ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-17-ԻՆ ԿԿԱՅԱՆԱՅ ՕՏԱՐԱԳԻՐ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ<br /> ՀԱՄԱԺՈՂՈՎԸ<br />


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-17-ԻՆ ԿԿԱՅԱՆԱՅ ՕՏԱՐԱԳԻՐ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ
ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

  • 27-06-2007 20:10:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 27 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 10-17-ին կկայանայ օտարագիր հայ գրողների երկրորդ համաժողովը, որին կմասնակցեն երեք տասնեակից աւելի հայազգի գրողներ ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Շուեցարիայից, Լիբանանից, Իրանից եւ Թուրքիայից: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց Հայաստանի Գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանը, «Ինքնութիւն եւ գրականութիւն» խորագրով համաժողովի առաջին չորս օրերը կանցկացուեն Հայաստանում, որից յետոյ այն իր աշխատանքը կշարունակի Արցախում: Համաժողովի նախապատրաստութեան շրջանակներում հայերէնով լոյս կտեսնի «Օտարագիր հայ գրողներ» անթոլոգիան: Նշուեց, որ մասնակիցների մեծ մասը Հայաստան է ժամանելու առաջին անգամ: Օտարագիր հայ գրողներից բացի համաժողովին կմասնակցեն նաեւ սփիւռքահայ գրողներ Սփիւռքի տարբեր գաղթօջախներից: Լ.Անանեանը յայտնեց նաեւ, որ գրողները հանդիպումներ կունենան ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի բարձրաստիճան պաշտօնեաների հետ, Օշականում կմասնակցեն Թարգմանչաց տոնին:
  -   Մշակոյթ