ԻՐԱՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՎԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
26-06-2007 21:30:00 | Իրաք | Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 26-ին իրաքյան
իշխանությունները երկրի իրավապահ մարմիններին կարգադրել են
ձերբակալել մշակույթի նախարար Ասադ Քամալ ալ Խաշիմիին: Իրաքի
մշակույթի նախարարը մեղադրվում է 2005թ. մեկ այլ իրաքյան քաղաքական
գործչի նկատմամբ մահափորձ կազմակերպելու համար:
Ինչպես տեղեկացրել է իրաքյան կառավարության մամլո քարտուղարը,
քաղաքական գործիչ Միտալ Ալուսի դեմ կազմակերփված անհաջող
մահափորձից հետո ձերբակալաված հանցագործներն իրենց ցուցմունքներում
հայտարարել են, թե մահափորձի պատվիրատուն եղել է հենց ալ Խաշամին:
Մահափորձի հետեւանքով Միտալ Ալուսին չէր տուժել, սակայն
զոհվել էին նրա երկու որդիները: