ՀԱՅԱՍՏԱՆԻ 16 ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԱԿԱՆՆԵՐԻ ՌԻՍԿԻ<br /> ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 16 ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԱԿԱՆՆԵՐԻ ՌԻՍԿԻ
ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

  • 26-06-2007 18:20:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայկական կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) Հայաստանի սահմանամերձ հինգ մարզերի 16 համայնքներում կիրականացնի ականների ռիսկի ուսուցման ծրագիր, որի շրջանակներում բնակչությունը կիրազեկվի չպայթած զինամթերքի վտանգների մասին այն վայրերում, որտեղ առկա է դրանց հայտնաբերման հավանականությունը: Ինչպես հունիսի 26-ին լրագրողներին հայտնեց ՀԿԽԸ-ի գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ` 1 մլն 510 հազար դրամը (մոտ 4,3 հազ. ԱՄՆ դոլար) հանգանակվել է այս տարվա ապրիլին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթնի Գոդֆրիի կողմից կազմակերպած բարեգործական ընթրիքի ժամանակ: Ա.Եղիազարյանը տեղեկացրեց, որ 2005թ.-ի տվյալներով Հայաստանում կասկածելի աղտոտված տարածքները կազմում են մոտ 321 քառ. կմ, իսկ ականներից եւ չպայթած զինամթերքից տուժածների ընդհանուր թիվը կազմում է 394 հազար մարդ, որոնցից 110 զոհվել են, 284-ը` վիրավորվել: Ընդ որում, 14 դեպք գրանցվել է վերջերս: Է.Գոդֆրին նշեց, որ ականների ռիսկի հետ կապված խնդիրներն այնքան ծավալուն են, որ կառավարությունները դրանք միայնակ չեն կարող լուծել: «Սա մի աշխատանք է, որին կմիանան հայկական կազմակերպությունները եւ ավելի ակտիվ մասնակցություն կունենան նման աշխատանքներում»,- ասաց նա:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play