ԼԻԲԱՆԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ<br /> ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԱՐՏԻ ՄԱՍԻՆ<br />


ԼԻԲԱՆԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԱՐՏԻ ՄԱՍԻՆ

  • 22-06-2007 12:52:00   | Լիբանան  |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պաշտոնական Բեյրութը հայտարարել է Նահր ալ Բարիդ պաղեստինյան գաղթաճամբարում ապաստանած գրոհայինների դեմ իրականացվող ռազմական գործողությունների ավարտի մասին: Լիբանանի պաշտպանության նախարար Իլյաս Մուրրը հայտարարել է, որ բանակը ոչնչացրել է «Իսլամական Ֆաթհ» խմբավորման բոլոր դիրքերը պաղեստինյան գաղթաճամբարում: Լիբանանի հյուսիսում գտնվող Նահր ալ Բարիդ պաղեստինյան գաղթաճամբարում իսլամիստ գրոհայինների եւ Լիբանանի կանոնավոր բանակի միջեւ շուրջ մեկ ամիս տեւած ընդհարումների հետեւանքով զոհվել է 150 մարդ, որոնցից 20-ը` խաղաղ բնակիչներ: Այս բախումները քաղաքացիական պատերազմի ավարտից ի վեր Լիբանանի համար դարձան ամենաարյունալին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play