2008 Թ.-ԻՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ<br /> ԾՐԱԳԻՐԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ՆԱԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ<br />


2008 Թ.-ԻՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ԾՐԱԳԻՐԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ՆԱԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

  • 20-06-2007 19:15:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի Փախստականների հարցերի գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի եւ Փախստականների հարցերի Նորվեգական խորհրդի ֆինանսավորմամբ Հայաստանում 1994թ.-ից մինչ օրս կառուցվել եւ փախստականներին հատկացվել 4500 բնակարաններ: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության Փախստականների հարցերի վարչության պետ Արա Հարությունյանը: Ըստ նրա, ներկայումս էլ այդ կազմակերպությունների ֆինանսավորմամբ հանրապետության մարզերում իրականացվում է բնակարանաշինարարության ծրագիր: Ա.Հարությունյանը նշեց, որ փախստականների բնակարանային խնդիրը լուծվում է նաեւ պետական աջակցությամբ: 2005թ.-ից իրականացվող «Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության» պետական ծրագրով նախատեսվում է բնակարանով ապահովել տնակներում եւ վարչական շինություններում բնակվող 3500 ընտանիքի: Ծրագիրը, որով փախստականներին տրվում են բնակարանների գնման սերտիֆիկատներ, արդեն իրականացվել է հանրապետության 9 մարզերում: Այս տարի այն իրականացվում է Կոտայքի մարզում, իսկ 2008-ին կիրականացվի նաեւ Երեւանում: Նշենք, որ հունիսի 20-ը Փախստականների միջազգային օրն է:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play