ԸՍՏ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ, ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ<br /> ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԲՆԱՋՆՋՄԱՆ ԶԵՆՔ<br />


ԸՍՏ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ, ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԲՆԱՋՆՋՄԱՆ ԶԵՆՔ

  • 18-06-2007 22:05:00   | Գերմանիա  |  Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրանը աշխատում է զանգվածային բնաջնջման զենք եւ դրա փոխադրման միջոցներ ստեղծելու ուղղությամբ: Այս մասին գերմանական «Բեռլիներ Ցայտունգ ամ զոնտագ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է գերմանական հետախուզության ղեկավար Էրնստ Ուրլաուն: Ուրլաուն նշել է, որ իրենք ունեն այնպիսի տեղեկություններ, ըստ որոնց, Իրանը միջոցներ է ձեռնարկում իր միջուկային ծրագրի իրականացման համար, որն էլ ուղղված է միջուկային զենք ստեղծելուն: Իսկ դրան, ըստ գերմանական հետախուզության ղեկավարի, Իրանը կարող է հասնել մի քանի տարվա ընթացքում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play