ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԻՍԼԱՄԻՍՏ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ<br /> ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՊԱՆՎԵԼ Է 7 ԵՐԵԽԱ<br />


ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԻՍԼԱՄԻՍՏ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՊԱՆՎԵԼ Է 7 ԵՐԵԽԱ

  • 18-06-2007 13:52:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 17-ին կոալիցիոն ուժերը Աֆղանստանի հարավ-արեւելքում գործողություններ են իրականացրել «Ալ Ղաիդա»-ի գրոհայինների դեմ: Ըստ տեղեկությունների, իսլամիստ գրոհայինները թաքնված են եղել այդ շրջանում գտնվող մի մեդրեսեում (հոգեւոր դպրոց), որի ռմբահարման հետեւանքով զոհվել են աֆղանստանցի 7 երեխաներ: Ռազմաօդային ուժերի իրականցրած գործողության արդյունքում սպանվել են մի քանի գրոհայիններ: Կոալիցիոն հրամանատարությունը ցավակցություն է հայտնել կատարվածի կապակցությամբ` հայտարարելով, թե գրոհայիններն իրենց գործողությունները իրականացնելու համար երեխաներին օգտագործում էին որպես «վահան»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play