ԵՎՐՈՊԱՅԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԵԼԻՆԵ ԴԱԼՈՒԶՅԱՆԸ<br /> ՁԱԽՈՂՎԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


ԵՎՐՈՊԱՅԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԵԼԻՆԵ ԴԱԼՈՒԶՅԱՆԸ
ՁԱԽՈՂՎԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 15-06-2007 15:59:00   | Չեխիա  |  Սպորտ
ՊՐԱՀԱ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 13-ին Պրահայում Եվրոպայի ծանրամարտի երիտասարդական առաջնության մրցահարթակ դուրս եկավ Եվրոպայի մեծահասակների չեմպիոն Մելինե Դալուզյանը (63կգ, Գյումրի): Նա պոկում վարժությունում ցույց տվեց 100 կգ արդյունք եւ գրավեց 2-րդ տեղը: Հրում վարժությունում նա չկարողացավ բարձրացնել պատվիրած նախնական քաշը` 124 կգ, եւ դուրս մնաց պայքարից: Արամ Անդրիկյանը (77կգ, Սեւան) երկամարտի 328 կգ-ով (պոկում` 148, հրում` 180) արդյունքով գրավեց 7-րդ տեղը: Հունիսի 15-ին մրցասպարեզ կմտնեն Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ) եւ Սեւակ Սահակյանը (105 կգ):
Նոյյան տապան  -   Սպորտ