ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՈԼՈՐՏԻ<br /> ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ<br />


ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՈԼՈՐՏԻ
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

  • 15-06-2007 15:38:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բուժաշխատողի օրվա` Հունիսի 17-ի, առթիվ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Հարություն Քուշկյանը շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության առողջահապության ոլորտի աշխատողներին: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին նախարարությունից, ուղերձում, մասնավորապես, նշված է. «Բուժաշխատողի օրը մասնագիտական հաջողությունների ու ձեռքբերումների համար ուրախանալու եւ միմյանց ջերմորեն ու անկեղծորեն շնորհավորելու գեղեցիկ առիթ է: Մարդուն օգնելու, նրա ցավը դարմանելու կարողության եւ պատրաստակամության շնորհիվ բուժաշխատողը մշտապես ու արժանիորեն վայելում է ժողովրդի հարգանքը: Առողջապահության բնագավառը միշտ աչքի է ընկել բանիմաց մասնագետների, մարդասերների եւ նվիրյալ հայրենասերների ստվար շարքերով: Համոզված եմ, որ բոլորիս միահամուռ ջանքերն ու կազմակերպված աշխատանքը ապագայում էլ կօգնի զարգացնել բնագավառը, հավատով նայել ապագային»: Նշենք, որ Հայաստանի բուժհիմնակներում աշխատում են մոտ 12 հազար բժիշկներ եւ մոտ 28 հազար բուժքույրներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն