ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿԻՐԱՌԵԼ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ<br /> ԲՈՒՀԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՈՐ ՄԵԽԱՆԻԶՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿԻՐԱՌԵԼ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ
ԲՈՒՀԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՈՐ ՄԵԽԱՆԻԶՄ

  • 14-06-2007 19:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում երկու տարի հետո նախատեսվում է կիրառել միջին մասնագիտական եւ բուհական պետական ավարտական քննությունների կազմակերպման նոր մեխանիզմ: Ինչպես հունիսի 14-ի ասուլիսում նշեց ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը, մասնագիտական կրթությունը չի կարող ինքնանպատակ լինել եւ «մասնագիտության որակի պատվերը պետք է ձեւակերպվի շուկայի կողմից»: Ըստ այդմ, որպես գիտելիքների ստուգման մեթոդ, նախարարությունը առաջարկում է պետական ավարտական քննությունների հանձնաժողովներում ընդգրկել տարբեր գերատեսչությունների միջոցով տարբեր ոլորտներից հրավիրված լավագույն մասնագետների: «Այս մեխանիզմը միանշանակ է դարձնում շուկա-մասնագիտական կրթություն հարաբերությունները» -ասաց Ա.Ավետիսյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play