ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ<br /> ՆՈՒՅՆՊԵՍ ԿՏԵՍԱԳՐՎԻ<br />


ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ՆՈՒՅՆՊԵՍ ԿՏԵՍԱԳՐՎԻ

  • 14-06-2007 19:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայոց լեզու, գրականություն» միասնական քննության գործընթացի արդյունքները գոհացուցիչ են»,- հունիսի 14-ի ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը` հավելելով, որ հաջորդ տարի եւս մի քանի առարկաների քննություններ կանցկացվեն միասնական կարգով: Ըստ նրա, նոր համակարգով քննության անցկացումը, այդ թվում նաեւ քննական գործընթացի տեսագրումը, կնպաստի համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Փոխնախարարը հայտնեց, որ այս տարի մնացած առարկաների կենտրոնացված համակարգով անցկացվող քննությունների ժամանակ նույնպես տեսախցիկներ կտեղադրվեն բոլոր քննասենյակներում: Ա.Ավետիսյանը նշեց նաեւ, որ այս տարի եւս կանցկացվեն նպատակային ընդունելություններ` մանկավարժական, ագրարային մասնագիտությունների գծով: Ըստ փոխնախարարի, դրա նպատակն է լրացնել բարձր լեռնային եւ սահմանամերձ գյուղական բնակավայրերում առկա մանկավարժական, ինչպես նաեւ անասնաբույժների եւ անասնաբույծների թափուր տեղերը: Ա.Ավետիսյանը հայտնեց նաեւ, որ երկու նոր` հատուկ կրթության եւ սոցիալական մանկավարժության, մասնագիտություններ են ներդվել Գյումրիի, Գավառի եւ Վանաձորի բուհերում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play