ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ<br /> ԱՖՐՈ-ԿՈՒԲԱՅԱԿԱՆ ՋԱԶ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ
ԱՖՐՈ-ԿՈՒԲԱՅԱԿԱՆ ՋԱԶ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

  • 14-06-2007 18:13:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպվող «Ամերիկյան ջազը Հայաստանում» ծրագրի շրջանակներում հունիսի 14-ին Երեւանի «Աստրալ» ակումբում, իսկ հունիսի 15-ին «Կասկադ» համալիրում կկայանան թմբկահար, կոմպոզիտոր Բոբբի Սանաբրիայի եւ «Quarteto Ache» խմբի համերգները: Ամերիկացի երաժիշտները հայ ունկնդրին կներկայացնեն Կուբայում ծնունդ առած, բայց 1940-ականներին Նյու Յորքում ձեւավորված աֆրո-կուբայական ոճի ջազ երաժշտություն: «Quarteto Ache»-ի հրավերով համերգներին կմասնակցի նաեւ ամերիկահայ դաշնակահար Արմեն Դոնելյանը: Հունիսի 14-ի ասուլիսում Բ.Սանաբրիան հայտնեց, որ թեեւ իրենք Հայաստանում առաջին անգամն են համերգներ ունենում, սակայն վստահ են, որ հայերին դուր կգա լատինամերիկյան ջազը: «Այսօր ամբողջ աշխարհում ջազը տարածված է: Ջազի մեջ ներգրավված են տարբեր ազգերի մշակույթների տարրեր, այդ իսկ պատճառով գրեթե բոլորին այն դուր է գալիս»,- ընդգծեց ամերիկացի երաժիշտը: Բ.Սանաբրիան նշեց նաեւ, որ ինքը Նյու Յորքում բազմաթիվ հայ ընկերներ ունի եւ որոշ չափով ծանոթ է հայկական մշակույթին: Ըստ Ա.Դոնելյանը, թեեւ ինքը ծնվել է ԱՄՆ-ում, սակայն ստացել է հայեցի դաստիարակություն: «Ես փոքրուց լսել եմ հայկական երաժշտություն, այդ պատճառով էլ իմ ստեղծագործություններում առկա են հայկական երանգներ: Բացի դրանից, մենահամերգների ժամանակ ես կատարում եմ հայ կոմպոզիտորների գործեր»,- նշեց ամերիկահայ դաշնակահարը: Նրա խոսքերով, ինքը երկար տարիներ համագործակցել է ջազային երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանի հետ, որին համարում է «հայկական ջազի դուստր»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play