ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ<br /> ԱՖՐՈ-ԿՈՒԲԱՅԱԿԱՆ ՋԱԶ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ
ԱՖՐՈ-ԿՈՒԲԱՅԱԿԱՆ ՋԱԶ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

  • 14-06-2007 18:13:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 14 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնութեամբ կազմակերպւող «Ամերիկեան ջազը Հայաստանում» ծրագրի շրջանակներում յունիսի 14-ին Երեւանի «Աստրալ» ակումբում, իսկ յունիսի 15-ին «Կասկադ» համալիրում կկայանան թմբկահար, կոմպոզիտոր Բոբբի Սանաբրիայի եւ «Quarteto Ache» խմբի համերգները: Ամերիկացի երաժիշտները հայ ունկնդրին կներկայացնեն Կուբայում ծնունդ առած, բայց 1940-ականներին Նյու Յորքում ձեւաւորուած աֆրո-կուբայական ոճի ջազ երաժշտություն: «Quarteto Ache»-ի հրաւէրով համերգներին կմասնակցի նաեւ ամերիկահայ դաշնակահար Արմէն Դոնելեանը: Յունիսի 14-ի ասուլիսում Բ.Սանաբրիան յայտնեց, որ թէեւ իրենք Հայաստանում առաջին անգամն են համերգներ ունենում, սակայն վստահ են, որ հայերին դուր կգայ լատինամերիկեան ջազը: «Այսօր ամբողջ աշխարհում ջազը տարածուած է: Ջազի մէջ ներգրաւուած են տարբեր ազգերի մշակոյթների տարրեր, այդ իսկ պատճառով գրեթէ բոլորին այն դուր է գալիս»,- ընդգծեց ամերիկացի երաժիշտը: Բ.Սանաբրիան նշեց նաեւ, որ ինքը Նյու Յորքում բազմաթիւ հայ ընկերներ ունի եւ որոշ չափով ծանօթ է հայկական մշակոյթին: Ըստ Ա.Դոնելեանը, թէեւ ինքը ծնուել է ԱՄՆ-ում, սակայն ստացել է հայեցի դաստիարակութիւն: «Ես փոքրուց լսել եմ հայկական երաժշտություն, այդ պատճառով էլ իմ ստեղծագործություններում առկայ են հայկական երանգներ: Բացի դրանից, մենահամերգների ժամանակ ես կատարում եմ հայ կոմպոզիտորների գործեր»,- նշեց ամերիկահայ դաշնակահարը: Նրա խօսքերով, ինքը երկար տարիներ համագործակցել է ջազային երգչուհի Տաթեւիկ Յովհաննիսեանի հետ, որին համարում է «հայկական ջազի դուստր»:
  -   Մշակոյթ