ՋՈՐՋ ԲՈՒՇՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ ԿՈՍՈՎՈՅԻ<br /> ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱԿ ԱԽ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՐ<br />


ՋՈՐՋ ԲՈՒՇՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ ԿՈՍՈՎՈՅԻ
ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱԿ ԱԽ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՐ

  • 11-06-2007 18:58:00   | Ալբանիա  |  Միջազգային
ՏԻՐԱՆԱ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ եկել է ժամանակը դադարեցնելու «անվերջանալի երկխոսությունը» Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ: «Նպատակը` անկախություն: Ժամանակը` հիմա»,- ընդգծել է նա: Բուշն առաջարկել է վերջնաժամկետ սահմանել Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի ընդունման համար: Ավելի վաղ, Մեծ ութնյակի Հայլիգենդամի գագաթնաժողովի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին առաջարկել էր կես տարով հետաձգել այդ հարցի լուծումը: Բանաձեւի նախագիծը, որ հիմնված է ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Մարտի Ահտիսաարիի ծրագրի վրա եւ ենթադրում է Կոսովոյի անկախության փաստական ճանաչում, ՄԱԿ-ի ԱԽ է ներկայացվել մայիսի վերջին: Սերբիան մերժել է Ահտիսաարիի ծրագիրը, իսկ Ռուսաստանը հայտարարել, որ հնարավոր չի համարում Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ որոշման ընդունումը առանց հաշվի առնելու սերբական ղեկավարության կարծիքը: Բուշը, իր հերթին, հավաստել է, որ ԱՄՆ-ը լիովին պաշտպանում է Ահտիսաարիի ծրագիրը, հաղորդում է «Ֆրանսպրեսը»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play