ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՄԱՆ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ 2-ՐԴ ՓՈՒԼԻ<br /> ՄՐՑԱՇԱՐԻ 4-ՐԴ ՊԱՐՏԻԱՅՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ ԱԼԵՔՍԵՅ<br /> ՇԻՐՈՎԻ ՀԵՏ<br />


ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՄԱՆ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ 2-ՐԴ ՓՈՒԼԻ
ՄՐՑԱՇԱՐԻ 4-ՐԴ ՊԱՐՏԻԱՅՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ ԱԼԵՔՍԵՅ
ՇԻՐՈՎԻ ՀԵՏ

  • 11-06-2007 15:18:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ԷԼԻՍՏԱ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 10-ին Էլիստայում տեղի ունեցավ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների 2-րդ փուլի մրցաշարի 4-րդ փուլի հանդիպումները: Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ալեքսեյ Շիրովի հետ (Իսպանիա): 2,5:1,5 հաշվով առջեւում է Լ.Արոնյանը: Հավակնորդների մյուս զույգերի հաշիվներն այսպիսին են. Սերգեյ Ռուբլեւսկի - Ալեքսանդր Գրիշչուկ` 2:2, Բորիս Գելֆանդ - Գատա Կամսկի` 2,5:1,5, Պետեր Լեկո - Եվգենի Բարիեւ` 3:1:
Նոյյան տապան  -   Սպորտ