ՀԱՐՁԱԿՈՒՄ` ԻՐԱՔՅԱՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՏԱՆ ՎՐԱ. ՍՊԱՆՎԵԼ Է 14 ՄԱՐԴ<br />


ՀԱՐՁԱԿՈՒՄ` ԻՐԱՔՅԱՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՏԱՆ ՎՐԱ. ՍՊԱՆՎԵԼ Է 14 ՄԱՐԴ

  • 08-06-2007 20:47:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱԱՔՈՒԲ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 8-ին Իրաքի Բաաքուբ քաղաքում անհայտ անձինք հարձակում են գործել տեղական ոստիկանապետի տան վրա: Հարձակման հետեւանքով տեղում սպանվել է 14 մարդ, որոնց թվում են ոստիկանի կինն ու երկու եղբայրները: 4 երեխաներ առեւանգվել են: Հարձակման ժամանակ ոստիկանապետը տանը չի եղել: Հիշեցնենք, որ սա հունիսի 8-ին Իրաքում գրանցված արդեն 3-րդ ահաբեկությունն է:
Նոյյան տապան  -   Միջազգային