ԻՐԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏՅԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է 6 ՄԱՐԴ
07-06-2007 16:30:00 | Իրաք | Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի սիրիական սահմանի
մոտակայքում գտնվող Ռաբիա, ինչպես նաեւ Բաղդադի արեւմուտքում
գտնվող Ռամադի քաղաքներում տեղի են ունեցել ունեցել պայթյուններ:
Ինչպես հաղորդում է «Ջիհան» գործակալությունը, պայթել է Ռաբիա
քաղաքի ոստիկանական տեղամասերից մեկի առջեւ կայանված պայթուցիկով
լի բեռնատարը: Ոստիկանության 3 աշխատակից զոհվել է, 4-ը`
վիրավորվել:
Նշվում է, որ պայթյունը կազմակերպվել է մահապարտի կողմից:
Նմանատիպ պայթյուն է տեղի ունեցել նաեւ Իրաքի մայրաքաղաք
Բաղդադի արեւմուտքում գտնվող Ռամադի քաղաքում, ինչի հետեւանքով
զոհվել է 3 եւ վիրավորվել 4 ոստիկան: