ԸՍՏ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏԱԾ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ,<br /> ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐՈՒՄ ԱՊՐՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ 50 ՏԱՐԵՑԻ ԿՍՊԱՍԱՐԿԻ ՄԵԿ<br /> ԲԺԻՇԿ<br />


ԸՍՏ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏԱԾ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ,
ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐՈՒՄ ԱՊՐՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ 50 ՏԱՐԵՑԻ ԿՍՊԱՍԱՐԿԻ ՄԵԿ
ԲԺԻՇԿ

  • 31-05-2007 20:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարության մայիսի 31-ի նիսում հաստատվել են մանկատան երեխաների, տուն ինտերնատներում ապրող ծերերի, հաշմանդամների խնամքի եւ սոցիալական սպասարկման նվազագույն չափորոշիչները: Ինչպես լրագրողներին հայտնեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Տարեցների, հաշմանդամների հիմնահարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը, չափորոշիչները սահմանված են բոլոր տիպի կազմակերպությունների համար, այդ թվում մասնավոր մանկատների եւ տուն ինտերնատների: Նշվեց, որ Հայաստանում կա 4 պետական եւ 2 մասնավոր տուն-ինտերնատ, յուրաքանչյուրում ապրում է, համապատասխանաբար, 1000 եւ 90 տարեց: Գործում է նաեւ 8 պետական եւ 6 ոչ պետական մանկատուն: Ջ.Բաղդասարյանը նշեց, որ սննդի նորմատիվները մշակվել են առողջապահության նախարարության համապատասխան տեսչության հետ համատեղ` հաշվի առնելով տվյալ խմբի տարիքային առանձնահատկությունները: Մանսավորապես, ըստ այդմ, տարեցները օրական պետք է ստանան 2100 կիլոկալորիա պարունակող սնունդ, 50 տարեցի պետք է սպասարկի մեկ բժիշկ եւ այլն: Բացի այդ, մշակվել են հագուստով եւ սպիտակեղենով ապահովելու նորմաները:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play