ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԱՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐԸ`
ԱՆԳԼԻԱՑԻ ՊԱՏԱՆԴՆԵՐԻՆ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
30-05-2007 19:50:00 | Իրաք | Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 30 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 29-ին Բաղդադում
ֆինանսների նախարարության շենքից առեւանգվել են Բրիտանիայի 5
քաղաքացիներ` 4 թիկնապահ եւ մեկ համակարգչային մասնագետ:
Ականատեսների վկայությամբ առեւանգումը իրականացրել են իրաքյան
ոստիկանների համազգեստով հանդերձավորված զինված անձինք:
Իրաքի արտաքին գործերի նախարար Հոշիար Զաբերին հայտարարել է,
թե 5 բրիտանացիները ամենայն հավանականությամբ առեւանգվել են շիական
«Մահդիի բանակ» խմբավորման կողմից:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը խոստացել է անել
հնարավորը` առեւանգված քաղաքացիների ազատման համար:
Նույն օրը ուշ երեկոյան դեպքի կապակցությամբ տեղի է ունեցել
բրիտանական կառավարության հակաճգնաժամային հանձնաժողովի արտահերթ
նիստ, որի ընթացքում քննարկվել են պատանդներին վերադարձնելու
հնարավոր ուղիները: