ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԱՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐԸ`<br /> ԱՆԳԼԻԱՑԻ ՊԱՏԱՆԴՆԵՐԻՆ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ<br />


ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԱՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐԸ`
ԱՆԳԼԻԱՑԻ ՊԱՏԱՆԴՆԵՐԻՆ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • 30-05-2007 19:50:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 30 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 29-ին Բաղդադում ֆինանսների նախարարության շենքից առեւանգվել են Բրիտանիայի 5 քաղաքացիներ` 4 թիկնապահ եւ մեկ համակարգչային մասնագետ: Ականատեսների վկայությամբ առեւանգումը իրականացրել են իրաքյան ոստիկանների համազգեստով հանդերձավորված զինված անձինք: Իրաքի արտաքին գործերի նախարար Հոշիար Զաբերին հայտարարել է, թե 5 բրիտանացիները ամենայն հավանականությամբ առեւանգվել են շիական «Մահդիի բանակ» խմբավորման կողմից: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը խոստացել է անել հնարավորը` առեւանգված քաղաքացիների ազատման համար: Նույն օրը ուշ երեկոյան դեպքի կապակցությամբ տեղի է ունեցել բրիտանական կառավարության հակաճգնաժամային հանձնաժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել են պատանդներին վերադարձնելու հնարավոր ուղիները:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play